Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Հակոբ Հակոբյանն այլևս անվտանգ է

Հակոբ Հակոբյանն այլևս անվտանգ է
05.05.2015 | 17:51

Հարկային պարտավորությունները չկատարելու մեջ և ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու համար կալանավորված՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը մայիսի 4-ին, ուշ երեկոյան ազատ է արձակվել: Նրա փաստաբան Կարեն Սարդարյան նշեց, որ նախաքննության մարմնին՝ խափանման միջոց կալանքը քաղաքից չբացակայելու ստորագրությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել, որը բավարարվել է: Հակոբ Հակոբյանը ցանկանում էր անմիջապես գնալ հիվանդանոց՝ ունենալով անհապաղ վիրահատության կարիք:

Դիտվել է՝ 1640

Մեկնաբանություններ